
Ամերիկացի հանրահայտ դերասան, օսկարակիր Ռոբին Ուիլյամսն ինքնասպան է եղել։ Նրա մարմինը գտել են օգոստոսի 11- ին Հյուսիսային Կալիֆորնիայի իր տանը, հայտնում է Ռոյթերը։ Մահվան ստույգ պատճառները պարզ կդառնան դիահերձումից հետո։
Նախկինում Ուլյամսը տառապել է ալկոհոլա եւ թմլամոլությամբ։ Ըստ դերասանի մամուլի քարտուղար Մարի Բաքսբաումի՝ վերջերս նա խորը ընկճախտի մեջ էր։
«Նա մտավ մեր կյանքը որպես այլմոլորակային եւ շոշափեց մարդկային կյանքի ամեն մի թել»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման։




