
- Իրանական կողմը ի՞նչ համագործակցություն է ակնկալում հայկական կողմից:
- Ո՞րքան են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները:
- Թրամփը կփոխի՞ Իրանի նկատմամբ արտաքին քաղաքականությունը:
Իրանագետ Ժաննա Վարդանյանի հետ քննարկմանն անդրադարձ է կատարվել Կապանում հայկական և իրանական վերլուծական, գիտական կենտրոնների փորձագետների միջև կայացած «Հայաստան-Իրան. համագործակցություն և հեռանկարներ» խորագրով փորձագիտական աշխատաժողովի արդյունքներին, ինչպես նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերություններին:
Փորձագետը անդրադարձել է նաև ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ընթացքում Իրանի նկատմամբ սպասվող քաղաքական փոփոխություններին:




