Միջադեպի առնչությամբ ու՞մ են մեղադրում Թուրքիայում։ Հարձակման կազմակերպիչներն ինչու՞ էին ընտրել Անկարայի օդատիեազերական արդյունաբերության ընկերության շենքը։ Ինչպե՞ս ընդունվեց թուրք միլիարդատեր, իսլամի քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի մահվան լուրը Թուրքիայում։
Թուրքագետ Էլյա Հարությունյանի հետ քննարկմանն անդրադարձ է կատարվել Թուրքիայի օդատիեզերական ռազմարդյունաբերությամբ զբաղվող պետական «TUSAŞ» ընկերության Անկարայում գտնվող շենքի մոտ տեղի ունեցած զինված հարձակմանը։ Փորձագետը մանրամասներ է ներկայացրել, թե ինչու է ահաբեկչության համար ընտրվել այդ շենքը և ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, թե ինչու է հարձակումն իրականացվել հիմա։ Քննարկվել է նաև, թե ինչպես է Թուրքիայում ընդունվել 2016 թվականի հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող իսլամի քարոզիչ, միլիարդատեր Ֆեթհուլլահ Գյուլենի մահվան լուրը։