
Դեռ Երևանի կոնսերվատորիայում սովորելու տարիներին նրա հետաքրքիր ձայնը գրավեց օպերային թատրոնի շատ երաժիշտների ու մասնագետների ուշադրությունը։ Հրավիրվեց օպերային թատրոն որպես երգիչ, կարճ ժամանակ անց մեկնեց Իտալիա և կատարելագործվեց Հռոմի «Սանտա Չեչիլիա» ակադեմիայում։
Նա նաև հրաշալի մանկավարժ էր․ միջազգային մրցույթին մասնակցած հայ երգիչներից առաջին դափնեկիրն էր։ Նրա մասին հուշեր են պատմում ժող․արտիստ Բարսեղ Թումանյանն ու վաստակավոր արտիստ Ալիս Հեքիմբաշյանը։




