
Կրեմլը հերքել է պտտվող լուրերը, թե Հյուսիսային Կորեան իր զինվորներին ուղարկում է Ուկրաինայի դեմ կռվելու՝ հայտնում է Reuters-ը։
«Սա շատ նման է հերթական սուտ լուրի»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Հարավային Կորեայի պաշտպանության ղեկավարը հոկտեմբերի սկզբին հայտարարել էր, թե Հյուսիսային Կորեան, հնարավոր է, իր զինված ուժերից Ուկրաինա ուղարկի՝ Ռուսաստանին օժանդակելու համար։
Թարգմանությունը` Շուշանիկ Նավասարդյանի




