
Խոշորագույն ավիափոխադրողները դադարեցնում են իրենց չվերթները դեպի Իսրայել: Թել Ավիվ չվերթներն արդեն դադարեցրել են ֆրանսիական Air France-ը, ավստրիական Austrian Airlines-ը, շվեյցարական Swiss Airlines-ը, գերմանական Lufthansa-ն, հոլանդական KLM-ը, կանադական Air Canada-ն, ռուսական ավիափոխադրողներ Трансаэро-ն և Аэрофлот-ը:
ԱՄՆ-ի իշխանություններն արգելել են ազգային ավիափոխադրողներին չվերթներ իրականացնել դեպի Իսրայել և Իսրայելից:
Նշենք, որ նախօրեին Թել Ավիվի միջազգային օդանավակայանի մերձակայքում պաղեստինյան հրթիռ էր ընկել:




