Գուսանական արվեստում նա եզակի երևույթ էր, նրա մոտ համատեղվում էին դասական, գուսանական և ժողովրդական ավանդույթները։ Շարունակելով գողթան երգիչներից ժառանգած ավանդույթները՝ նա գրեց այնպիսի հայրենաշունչ և սիրային երգեր, որոնք առ այսօր հնչում են տարբեր բեմերից, ռադիոյով և հեռուստատեսությամբ։
Տաղանդաշատ գուսանի մասին հուշեր է պատմում դուստրը՝ երաժշտագետ Էլինա Շահենը։