Հասարակ գիտություն

Սարդարապատի անհայտ հերոսը․ «Հասարակ գիտություն»

Երբեմն թվում է, թե տասնյակ տարիներ առաջ տեղի ունեցած պատմական բախտորոշ իրադարձություններն ամբողջությամբ ուսումնասիրված են. գրվել են գրքեր, հոդվածներ, նկարահանվել են վավերագրական ու փաստագրական ֆիլմեր: Սակայն պատմական գիտության առանձնահատկությունն այն է, որ անգամ երկար տասնամյակներ անց ի հայտ են գալիս մեծ ու փոքր դրվագներ, որոնք հավելյալ տեղեկություն են ավելացնում մեր իմացածին:

Այդպիսի օրինակներից է Հայաստանի առաջին հանրապետության նշանավոր ռազմական գործիչներից մեկի՝ Տաճատ Հովակիմյանի կյանքը: Նա վճռորոշ դերակատարություն է ունեցել Սարդարապատի ճակատամարտում, եղել է հայտնի 5-րդ գնդի գումարտակներից մեկի հրամանատարը, զբաղեցրել զինվորական տարբեր պաշտոններ և զոհվել է 1920թ. թուրք-հայկական պատերազմում:

Հայաստանի պատմության թանգարանի նոր և նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանի մենագրությունը նվիրված է հերոսի կյանքին: «Հասարակ գիտություն» հաղորդման հյուրը Սեդա Գալստյանն է։

Կարդացեք նաև

Back to top button