ԿարևորՀասարակություն

Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է աղետի գոտի

ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ի պատասխան լրատվամիջոցների տեղեկացնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առավոտյան աշխատավայրում լսել է հեղեղումների հետևանքների մասին ՆԳՆ և ՏԿԵՆ զեկույցները և ուղևորվել աղետի գոտի։

«Հավելեմ՝ ՏԿԵ նախարար Գնել  Սանոսյանը և ՆԳ նախարարի տեղակալ — Փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում են»,- գրել է Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում:

Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորվել է օպերատիվ շտաբ:

ՆԳ նախարարությունը Լոռու և Տավուշի մարզերում, Երևանում, ինչպես և Դեբեդ, Աղստև, Տաշիր գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ տեղեկատվություն է տրամադրել:

Back to top button