ԿարևորՄշակույթ

Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացել է Կաննի փառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին

Դերասաններ Վաչե Թովմասյանի և Կարեն Կարագուլյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմն արժանացել է Կաննի 77-րդ կինոփառատոնի «Ոսկե արմավենի» մրցանակին։ Ֆիլմի ռեժիսորն ամերիկացի Շոն Բեյքերն է։

Կարագուլյանը նաեւ ֆիլմի սցենարի համահեղինակն ու համապրոդյուսերն է: Դերերում են նաեւ Մայքի Մեդիսոնը, Մարկ Էյդելշտեյնը, Յուրա Բորիսովը եւ ուրիշներ:

Կարագուլյանը ֆիլմում մարմնավորում է Թորոսին, իսկ Թովմասյանը՝ Գառնիկին:

Ֆիլմի պատմության հիմքում Բրուքլինից երիտասարդ մերկապարուհու եւ ռուս օլիգարխի որդու ամուսությունն է, որը սպառնալիքի տակ է հայտնվում, երբ փեսացուի ծնողները մեկնում են Նյու Յորք՝ ստիպելու չեղյալ հայտարարել ամուսնությունը:

«Ոսկե արմավենի»-ն այս հեղինակավոր փառատոնի գլխավոր մրցանակն է։

Back to top button