Հաջողության նոտա

Կարևոր է հոբբին դարձնել բիզնես․ Համլետ Խնկոյանի «Հաջողության նոտան»

Հիմնական փորձառությունը եղել է վաճառքի, մարքեթինգի, կազմակերպչական և սպասարկման ոլորտներում։ Սկզբում ներգրավված է եղել այլ ընկերությունների կազմակերպչական աշխատանքներում, սակայն 10 տարվա փորձն այժմ ծառայում է սեփական բիզնեսի զարգացմանը։

«Բիգ Փրոջեքթս» ընկերության համահիմնադիր-տնօրեն Համլետ Խնկոյանը զբաղվում է սիրած աշխատանքով և ապրում է դրանով։ Սկզբնական շրջանում նույնիսկ չէր էլ պատկերացնի, որ այսքան ընդլայնվելու է, հետագայում հասկացավ, որ առաջընթացն անխուսափելի է։

Նրան ավելի հետաքրքիր է ոչ թե շահույթը, այլ կազմակերչական ամբողջ գործընթացը։ Հիմնական ուղղությունը թեմատիկ մեծ ցուցահանդեսներն են։ Հաջողելու համար կարևոր է համարում ծանոթությունները։ Իսկ բիզնեսում ծանոթությունները հետագայում վերածվում են ամուր ընկերության, դրանք էլ բերում են համատեղ նոր բիզնեսների ստեղծմանը։

Բիզնես գործընկերը կինն է, ում հետ կարողացել են գալ ընդհանուր հայտարարի, և աշխատանքի ճիշտ բաժանման շնորհիվ շարունակում են ընդհանուր գործը։ Ամուր ընտանիքի համար կարևոր է համարում հավասարությունը, փոխադարձ վստահությունը, ազատությունը։

Նույնիսկ ամուսինների պարագայում կարևոր է պահել սահմանները, որպեսզի ոչ ոք չկորցնի սեփական «ես»ը՝ ասում է Համլետ Խնկոյանը։

Back to top button