
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի կարծիքով Ռուսաստանի և Չինաստանի միջև էներգետիկ ոլորտում ձեռք բերված խոշոր համաձայնագիրը որևէ կապ չունի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ: «Համաձայնագրի վրա կողմերն աշխատել են 10 տարի, դա ոչ նոր, ոչ էլ անսպասելի պատասխան է կատարվող իրադարձություններին»,-ասել է Քերրին: Նշենք, որ Ռուսաստանն ու Չինաստանը ռուսաստանյան գազի մատակարարման վերաբերյալ երկարամայա բանակցություններն ավարտել էին նախօրեին: Կնքված համաձայնագիրը դարձել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Շանհայ կատարած երկօրյա այցի գլխավոր արդյունքը:




