ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

«Թբիլիսիի Ներսիսյան դպրոց-200»․ ազգանվեր գործունեությունը՝ հաջողության գրավական

Այսօր Հայաստանի և Վրաստանի վարչապետների հովանու ներքո Թբիլիսիի Կովկասյան համալսարանում, որը նախկինում Ներսիսյան դպրոցն էր, բացվում է «Թբիլիսիի Ներսիսյան դպրոց-200» խորագրով ցուցահանդեսը։ Միջոցառմանը կներկայացվեն Ներսիսյան դպրոցի գործունեության ավելի քան երկու հարյուր բացառիկ նմուշներ։  

Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի (Թիֆլիսի Ներսիսյան հայ առաքելական ճեմարան) ուսուցիչներն ու շրջանավարտները

Լուսանկարը պահպանվում է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանում

1824 թվականին Վրաստանի հայոց թեմի առաջնորդ Ներսես Աշտարակեցու նախաձեռնությամբ ու ջանքերով հիմնադրվել է ապագայում Ներսիսյան անունը ստացած դպրոցը: Լուծարվել է՝ 1924թ.

Դպրոցը բացառիկ դեր է խաղացել հայ ժողովրդի կյանքում։ Ներսիսյան դպրոցը մեկ դարի ընթացքում տվել է շուրջ 2000 շրջանավարտ, որոնց մեջ մեծ թվով գրողներ, գիտնականներ, հասարակական-քաղաքական ու պետական գործիչներ, հայտնի մանկավարժներ և այլք։

Ներսիսյան դպրոցի ուսուցիչները բացառիկ մեծ դեր են ունեցել հայ մշակույթի ու գիտության զարգացման, հայ առաջադեմ հասարակական մտքի ձևավորման գործում։ Բացառիկ կարևոր դեր են ունեցել ականավոր գործիչներ՝ Խաչատուր Աբովյանը, Ստեփանոս Նազարյանը, Միքայել Նալբանդյանը, Ռափայել Պատկանյաը և այլոք:

Նրա առաջին շրջանավարտներն են եղել՝ հայ նոր գրականության հիմնադիր Խաչատուր Աբովյանը, «Հյուսիսափայլ»-ի խմբագիր-հրատարակիչ, հրապարակախոս Ստեփանոս Նազարյանը, հայ նոր թատրոնի ջատագովներից մեկը՝ Գալուստ Շերմազանյանը և ուրիշներ։ Այնտեղ սովորել են նշանավոր գրող Պերճ Պռոշյանը, գրող ու մանկավարժ Ղազարոս Աղայանը, հանճարեղ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը, աշխարհահռչակ նկարիչ-արձանագործ Երվանդ Քոչարը, ականավոր գրող Դերենիկ Դեմիրճյանը, հայտնի ազգագրագետ Երվանդ Լալայանը և հայ մշակույթի շատ ու շատ այլ ականավոր գործիչներ։

Back to top button