Շարուկ ակներ

«Ես, դու, մենք» ՀԿ-ն` մշակութային ինքնության պահպանման առաջնագծում. «Շարուկ ակներ»

«Ես, դու, մենք»․ բոլորս՝ առանձին-առանձին և բոլորս՝ միասին․ սա Լիանա Ադամյանի հիմնադրած հասարակական կազմակերպության ասելիքի խտացված ձևակերպումն է։

Կազմակերպությունն ունի նախապատմություն։ Այն գործել սկսել է դեռևս 2020 թվականի աշնանից և տրամադրում էր հոգեբանական աջակցություն Արցախից Հայաստան բռնագաղթածներին։ Հետագայում, հանգամանքների բերումով ընդլայնելով գործունեության տարածքը` «Ես, դու, մենք»-ն օրակարգ բերեց նաև սոցիալ-մշակութային և կրթամշակութային բաղադրիչները։

«Մեր գործունեությունն այս պահին պայքարի այն ճանապարհն է, որով պիտի կարողանանք պահպանել մեր մշակութային ինքնությունը»,- ասում է Երևանում Արցախի հանրային հեռուստատեսության նախկին թղթակից, «LAMEDIA» օնլայն հարթակի համահիմնադիր, «Ես, դու, մենք» ՀԿ նախագահ Լիանա Ադամյանը։

Back to top button