Միշտ ներկա

Գոռի ու Անիի անսահման սիրո ու ընտանիքի ընդհատված պատմությունը. «Միշտ ներկա»

Գոռն ու Անին ամուսնացան 2023 թվականի ապրիլի 21-ին։ Բայց երիտասարդ զույգի սիրո ուղին սկսվել էր դեռևս 2017 թվականին։ Կինը` Անի Ղուկասյանը, հիշում է այն օրը․ 2017-ի մարտի 21-ն էր, երբ սկսեցին իրենց պարբերական հանդիպումները։

Նույն դպրոցում էին սովորում՝ զուգահեռ դասարաններում։ Զրույցի ընթացքում Անիի կոկորդը հուզմունքից սեղմվում է, արտասուքը թաքցնել չի կարողանում։ Ուզում է շատ բան պատմել իր սիրելիի մասին։ Ուզում է բոլորը ճանաչեն ու գնահատեն իր Գոռին, իր միշտ երիտասարդ ու սիրելի Գոռին։

Անին այսօր ապրում է ամուսնու հետ անցկացրած բարի ու անմոռանալի հիշողություններով։ Փողոցով քայլելիս ամենուր նրան է փնտրում։

Back to top button