
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Ուկրաինայի արեւելյան շրջաններում ծայր առած անկարգությունների հետ կապ ունեն ռուսական հատուկ ծառայությունները։ Նրա խոսքով՝ ԱՄՆ կարող է ավելի կոշտ պատժամիջոցներ սահմանել։ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կարող են առնչվել էներգետիկայի, օգտակար հանածոների եւ բանկային ոլորտներին, հայտնում է Բի Բի Սի- ն։
Քերին նաեւ ընդգծել է, որ Ուկրաինայի արեւելյան տարածքներում Ռուսաստանի գործողությունները կարող են «արհեստական առիթ» դառնալ ռուսական զորքերի ներխուժման համար, ինչը եղել է Ղրիմում։
Հաջորդ շաբաթ Քերին մտադիր է Ուկրաինայի հարցով կրկին հանդիպել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։




