
Իսպանիայի Սահմանադրական դատարանը վճիռ է կայացրել, որի համաձայն Կատալոնիայի ինքնավար մարզի խորհրդարանի որոշումը Կատալոնիան ճանաչել որպես «իրավական և քաղաքական ինքնիշխան սուբյեկտ» հակասում է երկրի հիմնական օրենքին և մարզի կանոնադրությանը: Միաժամանակ ըստ Սահմանադրական դատարանի սահմանադրությանը չի հակասում խորհրդարանի կողմից հռչակված Կատալոնիայի քաղաքացիների սեփական ճակատագիրը ինքնուրույն որոշելու իրավունքը: Այդ դրույթը «կարող է մեկնաբանվել որպես հարցադրում, որը չի դնում ինքնորշման իրավունքի խնդիր», ասվում է հայտարարությունում:




