
ԵԱՀԿ-ն Ղրիմում անցկացվելիք հանրաքվեն անօրինական է համարում, ասվում է կազմակերպության գործող նախագահի` Շվեյցարիայի արգործնախարար Դիդյե Բուրկհալտերի հրապարակած հայտարությունում: «Մարտի 16-ին Ղրիմում նախատեսված հանրաքվեն պետք է ոչ օրինական ճանաչվի», — հայտարարել է նա: Բուրկհալտերը նշել է նաև, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է քննարկումների, որին կմասնակցեն դիմակայության բոլոր կողմերը:




