
ԱՄՆ դադարեցրել է տնտեսական կապերի ակտիվացմանն ուղղված առևտրային և ներդրումային բանակցությունները Ռուսաստանի հետ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով` լրագրողներին հայտնել է ԱՄՆ առևտրային նեկայացուցչության ղեկավար Մայքլ Ֆորմանը:
Նույն պատճառը նշելով ռուսաստանյան զինվորականների հետ իր համագործակցությունը դադարեցնելու մասին է հայտնել ԱՄՆ պաշտպանության նախարարությունը: «Չնայած նախարարությունը գնահատում է ռուսաստանյան զինվորականների հետ համագործակցությունը, որը մենք վերջին տարիներին զարգացնում էինք բարձրացնելու համար թափանցիկությունը, փոխընբռնումը և նվազեցնելու համար հակամարտությունների ռիսկերը, Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների պատճառով դադարեցնում ենք Ռուսաստանի հետ ռազմական համագործակությունը»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչ Ջոն Կիրբին:




