
Կարեն Եփփեն 1922-ին Հալեպում հիմնում է հայ տարագիրների ժամանակավոր կացարան։ Մեկ տարի անց նա քաղաքից դուրս վարձակալում է հողամաս, որտեղ հիմնում է շինություններ մահմեդականների տներից ազատագրված հայ կանանց ու երեխաների համար։
Այդ գործին էր ծառայում ամերիկուհի Աննա Գիլպինի նվիրած մեքենան, որը գաղթականների շրջանում հայտնի էր Փրկարար կամ «Աննա մեքենա» անունով։
Թեմային է անդրադառնում պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Հայրունին։ «Միսիոներներն ու բարեգործական կառույցները և հայ տարագիրեները»՝ մաս 25-րդ։




