
Ուկրաինայի նոր կառավարության անդամ կարող է դառնալ հայտնի երգչուհի և «Եվրամայդանի» կողմնակից Ռուսլանա Լիժիչկոն, հայտնել է «Բատկիվշչինա» կուսակցությունից պատգամավոր Անդրեյ Պավլովսկին, գրում է Itar-tass-ը։ «Ռուսլանային նախատեսված է ներառել նոր կառավարության կազմում՝ որպես հասարակական հատվածի ներկայացուցիչ՝ անկախ քաղաքականության դեմ իր երգերից»,- նշել է նա։
Երգչուհի Ռուսլանան, որը հայտնի է որպես «Եվրատեսիլ-2004» երգի միջազգային մրցույթի հաղթող, ակտիվորեն մասնակցել է Ուկրաինայում բողոքի ակցիային։ Դեկտեմբերի սկզբին նա նույնիսկ հրապարակայնորեն սպառնացել էր հրկիզել իրեն Մայդանում։




