
Ռուսաստանի Դաշնությունը՝ որպես ձմեռային Օլիմպիական խաղերի կազմակերպիչ, կոչ է արել զինված հակամարտությունների մասնակիցներին՝ անկախ երկրից ու մայրցամաքից, խաղերի ընթացքում «օլիմպիական զինադադար» հայտարարել։ Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը, նման կոչով հանդես է եկել Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Նախևառաջ մեր կոչն ուղղված է Սիրիայում հակամարտող կողմերին, որոնց գործողությունները լուրջ ապակայունացնող ազդեցություն են ունենում ոչ միայն այդ երկրի, այլև ողջ տարածաշրջանի վրա»,-նշվում է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ ձմեռային Օլիմպիական խաղերը մեկնարկելու են փետրվարի 7-ին՝ Սոչիում։




