

Բեռլինի համաժողովից հետո, երբ Հայկական հարցը միջազգայնացավ, թուրքական իշխանություններին լրջորեն մտահոգեց արևմտահայերի ինքնավարության պահանջը։
Սուլթան Աբդուլ Համիդն իրականացրեց հայության զանգվածային կոտորածներ։ Հետագայում իշխանության եկած երիտթուրքերը փորձեցին վերջնականապես լուծել Հայկական հարցը և անել այնպես, որ մասնավորապես հայ ազգային կառույցները, միությունները և քաղաքական կուսակցություները մոռանային կամ հրաժարվեին ինքնավարության ու անկախության պահանջներից։
Թեմային է անդրադառնում ԵՊՀ պատմության ֆակուլտետի «Պատմություն և մշակույթ» ամսագրի ռուսերեն և անգլերեն բաժինների խմբագիր, պատմական գիտությունների թեկնածու Գևորգ Հարությունյանը։ «Արևմտահայերի ինքնավարության հարցը»՝ մաս 2-րդ։