Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և Սևակ Ղազարյանը զրուցում են Ռոնալդ Գրիգոր Սյունիի Հայոց ցեղասպանության պատմություն․ «Նրանք կարող են ապրել միայն անապատում» գրքի մասին։ Այն անգլերենից թարգմանել է Մարիա Սադոյանը։
Հեղինակը քայլ առ քայլ վերլուծում է հայ-թուրքական հարաբերությունների պատմությունը և այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որ հանգեցրեց հայ ժողովրդի ցեղասպանությանը: Ունենալով հանրամատչելի լեզու՝ այդ գիրքը 21-րդ դարում գրված լավագույն գիտական ուսումնասիրություններից է՝ նվիրված Հայոց ցեղասպանության թեմային: