
Թուրքիայի շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախկին նախարար Էրդողան Բայրաքթարը հրաժարվել է պատգամավորական մանդատից: Նա իր պաշտոնից հեռացել էր Թուրքիայում մեծ աղմուկ հանած կոռուպցիոն սկանդալից հետո:
«Միլիեթը» տեղեկացնում է, որ Բայրաքթարը նախօրեին դիմում է ներկայացրել մանդատը վայր դնելու մասին: Նրա հրաժարականը, սակայն, դեռ պետք է ընդունի Թուրքիայի խորհրդարանը:




