
Չորս տարեկան էր Վահագնը, երբ Տրապիզոնից նավ նստեցին և ժամանակավորապես հաստատվեցին Կրասնոդարում։
Երբ Կրասնոդարի կայարանից գալիս են վարձած տուն, Վահագնը կորչում է։ Տատը խփում է ծնկներին, թե տղիս գողացան։
Բակի գեղեցկուհին՝ Ֆրոսյան էր տարել փոքրիկին։ Տարել էր, որ Վահագնի կարմիր այտերը մաքրեր, մտածել էր՝ ներկ է քսած։
Սակայն հին Արաբկիրի արևի, ջրի, տաքդեղի կարմիրն էր դա։
Այս և նմանատիպ հետաքրքիր պատմություններ կլսեք անվանի բանաստեղծ Վահագն Դավթյանի գերդաստանի կյանքից։




