Պատերազմի ավարտից քառասուն օր անց ծնվեց մեր որդին՝ Նժդեհը, որը լավագույն նվերն էր ամուսնուս վերադարձի կապացկությամբ:
Գիտությունների ազգային ակադեմիայի ուսանողուհի Գյուլնարա Գաբրիելյանն ու ամուսինը սեպտեմբերի 27-ին պատրաստվում էին Զանգակատուն գյուղից գալ Երևան աշխատանքի:
Հանկարծ ամուսինը, որ նախկին զինվորական էր, խնդրեց կնոջը հագնել համազգեստն ու նկարվել միասին: Չմերժեց, նկարվեցին ու Մայիսը, պատճառաբանելով, թե անհետաձգելի գործեր ունի, Երևան գալու փոխարեն` մեկնեց ռազմաճակատ:
Այդ ընթացքում Գյուլնարան, որ բալիկի էր սպասում, առողջական խնդիրներ ունեցավ ու ամուսինը մի քանի օրով հետ եկավ, գրկեց կնոջն ու սկսեց խոսել դեռ չծնված իր որդու՝ Նժդեհի հետ։