Միջազգային

Կորոնավիրուսով հիվանդների թիվը Վրաստանում հասել է 12-ի

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 12-ի: Այս մասին, «ԱլիքՄեդիա»-ի փոխանցմամբ, մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Թբիլիսիի Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբաիան:

Նա հաստատել է, որ վարակվածներից մեկը Վրաստանի հիվանդութունների վերահսկման կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի տղան՝ Նիկոլոզ Գամկղրելիձեն է:

Այս պահի դրությամբ, մեկուսացված պալատներում 46 հիվանդ շարունակում է բուժումը: 17 հիվանդի հետ կապված պատասխանը կլինի ժամեր անց:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է փետրվարի 26-ին: Հիվանդը Վրաստանի քաղաքացի է, որը երկիր էր մտել Իրանից՝ Ադրբեջանի միջոցով:

Կարդացեք նաև

Back to top button