
Թուրքիան ԱՄՆ-ից ստացել է հինգերորդ սերնդի առաջին երկու F-35 կործանիչները՝ հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Պաշտոնական փոխանցման արարողությունը այժմ տեղի է ունենում Տեխասի Ֆորտ Ուորթ քաղաքում: Ավարտվելուց հետո կործանիչները կուղարկվեն Արիզոնա նահանգի Լյուկի օդային ուժերի բազա:
Այստեղ տեղի է ունենալու թուրք օդաչուների և տեխնիկական անձնակազմի ուսուցում մինչև 2019 թ. նոյեմբեր:
Պայմանագրի համաձայն՝ Անկարան պետք է ստանա 100 F-35 կործանիչ: Ըստ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի`առաջին ինքնաթիռները կտեղափոխվեն երկիր 2020 թվականին:




