Միջազգային

Կառլովի սպանությունը չի անդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա

«Անկարայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը չի անդրադառնա ռուս-թուրքական հարաբերությունների վրա»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ:

«Դա նախևառաջ հարձակում էր Ռուսաստանի դեմ, ռուս-թուրքական հարաբերությունների դեմ», ասել է Պուտինը:

Անդրադաձնալով Ռուսական ինքնաթիռի խոցմանը, որը, հիշեցնենք, դարձել էր ռուս-թուրքական հարաբերություններում կտրուկ սրացման պատճառ, Ռուսաստանի նախագահն ասել է.

«Ես թերահավատորեն էի վերաբերում այն վարկածին, որ Սու-24 ինքնաթիռը խոցվել է առանց Թուրքիայի բարձրագույն ղեկավարության հրամանի, այլ ռուս-թուրքական հարաբերությունները վնասել ցանկացող մարդկանց կողմից: Բայց այժմ, հատուկ նշանակության ջոկատի աշխատակցի կողմից Ռուսաստանի դեսպանի վրա իրականացված հարձակումից հետո, ես արդեն սկսում եմ փոխել իմ կարծիքը: Ինձ արդեն թվում է, որ ամեն ինչ հնարավոր է: Կործանարար տարրերի ներթափանցումը պետական կառույցներ, այդ թվում՝ բանակ, իրավապահ մարմիններ, իհարկե, խորը բնույթ ունի»,- ասել է Պուտինը:

Կարդացեք նաև

Back to top button