Միջազգային

«Боярышник» խմելու հետևանքով մահացածների թիվը հասել է 52-ի

Իրկուտսկում լոգանքի համար նախատեսված «Боярышник» կեղծված կոնցենտրատից թունավորման զոհ է դարձել 52 մարդ: Այդ մասին հայտարարել է ՌԴ Իրկուտսկի մարզի առողջապահության նախարար Օլեգ Յարոշենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախարարը հավելել է, որ հիվանդանոցներում գտնվում է 28 մարդ, 13-ի վիճակը չափազանց ծանր է, հույս, որ նրանք ողջ կմնան, փաստացիորեն չկա:

Ավելի վաղ իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել էր, որ կոնցենտրատից թունավորումից մահացել է 53 մարդ:

Բժիշկների խոսքերով՝ տուժածների մեծ մասը հիվանդանոց է տեղափոխվել՝ գտնվելով կոմայի մեջ:

Պարզվել է, որ տուժածների 99 տոկոսն ապրել է Նովո-Լենինո թաղամասում, որի մոտակայքում էլ իրավապահները հայտնաբերել են կեղծ կոնցենտրատի արտադրության ընդհատակյա գործարան:

Նշվում է, որ կոնցենտրատի մեջ հայտնաբերվել է մեթիլային սպիրտ:

Կարդացեք նաև

Back to top button