
Իտալական RAI հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Պաոլո Ջենտիլոնին, որն Իտալիայի նախագահից ստացել է կառավարություն ձևավորելու մանդատ, պետության ղեկավարին ներկայացրել է իր կառավարության կազմը։
Այդ մասին հայտարարել է Իտալիայի նախագահի գրասենյակի գլխավոր քարտուղար Ուգո Ձամպետին։ Ջենտիլոնիի ու հանրապետության նախագահ Սերջո Մատարելայի հանդիպումը շարունակվել է մոտ մեկ ժամ։
Ջենտիլոնիի կառավարության մեջ մտել են Մատեո Ռենցիի կառավարության բազմաթիվ նախարարներ։
Նոր արտգործնախարար է դարձել Անջելինո Ալֆանոն, որը մինչ այդ գլխավորում էր ներքին գործերի նախարարի պաշտոնը, իսկ նրա տեղը զբաղեցրել է Մարկո Մինիտին, որը վարչապետական ապարատում ավելի լավ է ուղղորդել իտալական հատուկ ծառայությունների աշխատանքը։
Ջենտիլոնին հայտնել է, որ նոր կառավարությանը վստահություն հայտնելու հարցը խորհրդարանի երկու պալատներին կներկայացվի երեքշաբթի ու չորեքշաբթի։




