Միջազգային

Այսօր Կամավորների միջազգային օրն է

1985 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան առաջարկել է կառավարություններին ամեն տարի դեկտեմբերի 5-ը նշել որպես Կամավորների միջազգային օր՝ հանուն տնտեսական և սոցիալական զարգացման։

Գործունեության ոլորտները, որոնցում կարելի է տեսնել կամավորների անհատույց աշխատանքը, իսկապես բազմաթիվ են ու բազմազան։ Հասարակությունը, անշուշտ, կամավորների արդյունավետ աշխատանքի կարիք ունի։ ՄԱԿ-ը մշտապես կոչ է անում պետություններին միջոցառումներ ընդունել՝ բարձրացնելու իրազեկվածությունը կամավորների ծառայության կարևոր ներդրման մասին և դրանով իսկ խրախուսել ավելի շատ մարդկանց։

Կամավորների միջազգային օրն ինչպես անհատ կամավորի, այնպես էլ կամավորներ ունեցող կազմակերպությունների համար հնարավորություն է ներկայացնելու իրենց կատարածը, արդյունքները տեղական և միջազգային մակարդակներում :

Կարդացեք նաև

Back to top button