Միջազգային

Ահաբեկչություն Մոսուլում. զոհվել է առնվազն 24 մարդ

Առնվազն 24 մարդ է զոհվել Մոսուլի արևելյան թաղամասում ահաբեկչության հետևանքով։ Որոտացած պայթյունից վիրավորվել են մի քանի տասնյակ մարդիկ։ Ականապատված տրանսպորտային միջոցն օդ է թռել քաղաքի արևելյան Էլ-Կադիսիա թաղամասում։

Իրաքի աջակցման ՄԱԿ-ի առաքելության (UNAMI) տվյալներով՝ միայն նոյեմբերին ահաբեկչությունների, բռնության և զինված հակամարտության հետևանքով արաբական երկրում զոհվել է ավելի քան 2800 իրաքցի, ավել քան 1300-ը՝ վիրավորվել։

Իրաքի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլն ավելի քան 2 տարի գտնվում է ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ։ Քաղաքի ազատագրման գործողության ցամաքային փուլը սկսվել է հոկտեմբերի 17-ին։

Կարդացեք նաև

Back to top button