Միջազգային

Պուտինը շնորհավորել է Թրամփին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու կապակցությամբ:

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը հույս է հայտնել «համատեղ համագործակցության եւ համատեղ աշխատանքի շնորհիվ ռուս-ամերիկյան հարաբերությունները ճգնաժամային վիճակից դուրս բերելու համար», -գրում է ՏԱՍՍ-ը:

ՌԴ նախագահը  նաեւ վստահություն է հայտնել, որ «Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ կառուցողական երկխոսություն տեղի կունենա, որը հիմնված կլինի հավասարության սկզբունքի, փոխադարձ հարգանքի վրա՝ ի շահ մեր ժողովուրդների եւ ողջ միջազգային հանրության»:

Պուտինը հաջողություն է մաղթել Թրամփին այդ կարեւոր՝ պետության ղեկավարի դերը ստանձնելու գործում:

Կարդացեք նաև

Back to top button