Միջազգային

Հարձակում Ճապոնիայում. առնվազն 19 մարդ է սպանվել, 45-ը` վիրավորվել

Ճապոնական Կանագավա շրջանում երիտասարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա, հայտնում է RIA Novosti-ն:

Գործակալության տեղեկատվության համաձայն` տուժել է 19 մարդ, ևս 20-ը ծանր վիրավորվել են: Հանցագործը ձերբակալվել է:

Ճապոնական NHK հեռուստաալիքը, հղում անելով ոստիկանությանը, հայտնել է 15 մարդու մահվան և 45-ի վիրավորվելու մասին:

Պարզվել է, որ հարձակվողը 26-ամյա տղամարդ է: Նա ինտերնատում սահմանափակ հնարավորություններով մարդկանց վրա հարձակվել է գիշերվա մոտ ժամը 2:30-ին ու կես ժամ անց ինքն է գնացել ոստիկանություն և հանձնվել:

Կարդացեք նաև

Back to top button