Միջազգային

123 տարեկանում մահացել է աշխարհի ամենատարեց բնակիչը

Վիետնամի Հոշիմին քաղաքում մահացել է մոլորակի ամենատարեց բնակիչը՝ 123-ամյա Նգուեն Թհի Չուն: Ըստ ՏԱՍՍ-ի՝ այս մասին հաղորդել են Բինչան շրջանի իշխանությունները, որտեղ նա բնակվում էր:

Նգուեն Թհի Չուն պաշտոնապես մոլորակի ամենատարեց բնակչուհին էր համարվում 2015 թվականից: Անձը հաստատող փաստաթղթում նշված է, որ Չուն ծնվել է 1893 թվականի մայիսի 4-ին:

Չնայած տարիքին՝ կինը մինչեւ կյանքի վերջին օրերը հրաշալի ֆիզիկական վիճակում է եղել, տարիքի հետ կապված հիվանդություններ չի ունեցել: Նա երբեք չի դժգոհել առողջությունից եւ երբեք բժշկի չի դիմել:

Երկարատեւ կյանքի ընթացքում Նգուեն Թհի Չուն 11 երեխա է ունեցել, որոնցից մինչեւ հիմա ողջ է միայն երկուսը: Իսկ թոռների, ծոռների եւ նրանց թոռների ու ծոռների թիվը վաղուց գերազանցել է հարյուրը:

Կարդացեք նաև

Back to top button