
Իտալիայի հարավում մարդատար գնացքներն իրար են բախվել, զոհվել է առնվազն 10 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ: Reuters գործակալությունը՝ հղում անելով իտալական լրատվամիջոցներին, հայտնում է, որ դեպքի վայր են մեկնել փրկարարներ, հրշեջ մեքենաներ: Հրապարակված նկարներից երևում է, որ գնացնքերը լուրջ վնասվել են, հնարավոր է՝ զոհերի թիվն ավելին լինի:




