Միջազգային

Սաուդյան Արաբիայի թագավորը սպառնացել է ծայրահեղականներին

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ-Ազիզ Ալ Սաուդը հայտարարել է, որ պետությունը կհարվածի ծայրահեղականներին երկաթե բռունցքով՝ փոխանցում է Al Jazeera-ն։

«Թագավորությունը լի է վճռականությամբ երկաթե բռունցքով հարվածելու նրանց, ովքեր խաղում են մեր երիտասարդների մտքի հետ»,- ասել է նա։

«Ամենամեծ մարտահրավերը, որին բախվում է մուսուլմանական համայնքը, այն է, թե ինչպես պահպանել մեր իրական հարստությունը՝ երիտասարդությանը»,- ասել է թագավորը։

Միապետը դիմել է քաղաքացիներին՝ կապված մուսուլմանական Ուրազա-բայրամ տոնի հետ, որը նշում է Ռամադանի ավարտը։ Նա, ի հեճուկս առկա սպառնալիքների, մուսուլմաններին միավորվելու և արաբական աշխարհի խնդիրները համատեղ լուծելու կոչ է արել։

Կարդացեք նաև

Back to top button