
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցը, որի մասին ազդարարվել էր Էրդողանի՝ Պուտինին գրած նամակից հետո, տեղի է ունենում։
Մոսկվայի ժամանակով 12։15- ին Պուտինի մամուլի քարտուղարը հայտարարել է՝ որ սկսվել է հեռախոսազրույցը՝ հայտնում է «Ինտերֆաքսը»։
Զանգահարել է Ռուսաստանի նախագահը՝ ցավակցելով Ստամբուլի օդանավակայանում ահաբեկչության եւ զոհերի կապակցությամբ։
Կրեմլի ներկայացուցիչը չի պատասխանել հարցին, թե առաջնորդներն արդյոք քննարկելու են փոխհատուցման հարցը։




