Միջազգային

Մերկելը Էրդողանին իր անհանգստությունն է հայտնել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիպ Էրդողանի հետ հանդիպման ընթացքում անհանգստություն է հայտնել քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության գրեթե բոլոր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու խորհրդարանի որոշումից, ինչի մասին, ըստ «Ռոյթերի» հայտնել է հանդիպումից հետո լրագրողներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ փախստականների մասին պայմանագիրը եւ Թուրքիայի կողմից դրա կատարումը, որը ԵՄ հետ առանց վիզային ռեժիմի անցման հիմնական պահանջն է։ «Սա իմ քաղաքական առաջին փորձը չէ, երբ գործ եմ ունենում ինչ- որ դժվար իրականացվող գործի հետ»,- ասել է Մերկելը՝ նշելով, որ վերջին ութ ամսում սա Թուրքիա իր հինգերորդ այցն է։

Մերկելը նաեւ նշել է, որ առանց վիազային ռեժիմի անցման որոշումը 2016- ի հունիսի 1- ին ուժի մեջ չի մտնի, ինչպես նախատեսված էր։

 

Կարդացեք նաև

Back to top button