
Թուրքիայի արտգործնախարար Մեւլեթ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության ընթացքում համբերատար է գործել, բայց Անկարան Բաքվից սպասում է խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված քայլեր, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Թուրքիայի ԱԳ նախարարի կարծիքով՝ ադրբեջանական կողմի նկատմամբ սադրիչ գործողություններ են վարվում։ «Ադրբեջանն այս հարցում գործում է համբերատար։ Հուսով ենք, որ չի լինի լայնածավալ դիմակայություն։ Մենք Ադրբեջանից ակնկալում ենք քայլեր խաղաղ կարգավորման գործընթացում»,- հայտարարել է Չավուշօղլուն A Haber հեռուստակայանին տված հարցազրույցում։
Նա ավելացրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չի արդարացրել սպասելիքները։ Թուրքիայի ԱԳ նախարարի խոսքով՝ հակամարտությունը կարելի էր լուծել մեկ շաբաթում, եթե միջնորդները հետաքրքրվածություն հանդես բերեին։




