Միջազգային

Պայթյուն՝ Թուրքիայում. կա մեկ զոհ, երեք վիրավոր

Դիարբեքիրում տեղի է ունեցել պայթյուն, որի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 3 մարդ։ Այս մասին հայտնում է Milliyet-ը։ Ոստիկանության տվյալներով ինքնաշեն պայթուցիկ սարքը պայթել է բնակելի շենքի առաջին հարկում: Թաղամասը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, շրջափակվել է ոստիկանների կողմից: Դեպքի վայր է ուղարկվել հատուկ նշանակության ջոկատ։ Պայթյունի պատճառը դեռևս պարզված չէ։ Բոլոր տուժածները հոսպիտալացվել են։ Պայթյունի ալիքի պատճառով կոտրվել են հարակից շինությունների ապակիները։

 

Կարդացեք նաև

Back to top button