
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Թուրքիային մեղադրել է Սիրիայի սահմանամերձ գյուղերի գնդակոծության մեջ եւ բացատրություն է պահանջել ՆԱՏՕ- ից եւ Պենգատոնից։
Համապատասխան հայտարարությունն այսօր արել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։ Նրա խոսքով՝ վերջին մեկ ամսում Սիրիայի հետ սահմանին թուրքական սահմանային ուղեկալներից մեկում ծանր հրետանի է տեղակայվել։ «Եթե պետք են փաստեր, խնդրեմ»,- ասել է Կոնաշենկովը՝ ցուցադրելով համապատասխան տեսանյութ։




