
«Իսլամական պետությունը» ռադիոուղերձ է հղել, որում ստանձնել է Կալիֆորնիա նահանգում չորեքշաբթի տեղի ունեցած միջադեպը: Հիշեցնենք, որ Սայեդ Ֆարուքն ու նրա կինը կրակ էին բացել՝ սպանելով 14 մարդու: Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են, որ մինչ հանցագործության իրականացումը ամուսինները Ֆեյսբուք սոցիալական կայքի միջոցով «հավատարմության երդում» են տվել «Իսլամական պետությանը»:
Սպիտակ տունը նախօրեին հայտնել էր, որ այսօր նախագահ Բարաք Օբաման ուղերձով կդիմի ամերիկացիներին՝ պարզաբանելու անվտանգության միջոցառումները, որոնք ձեռնարկում է Վաշինգտոնը: Նախագահը կպատմի նաև Սան-Բերնարդինոյի հանցագործության հետաքննության մասին, ինչպես նաև «ահաբեկչական ավելի լայն վտանգի առկայության և այն հաղթելուն ուղղված Վաշինգտոնի քայլերի մասին»:




