Միջազգային

Իսպանիայի ՍԴ- ն չեղյալ է հայտարարել Կատալոնիայի անկախության հռչակագիրը

Իսպանիայի Սահմանադրական դատարանը չեղյալ է հայտարարել Կատալոնիայի խորհրդարանի ընդունած անկախության հռչակագիրը։ Այսպիսով՝ դատարանը վերջակետ է դրել Իսպանիայից Կատալոնիայի անջատման իրավական գործընթացին, որն սկսվել էր մեկ ամիս առաջ, հաղորդում է Բի Բի Սի- ն։

Դատարանը բավարարել է Իսպանիայի կառավարության հայցը։ Իսպանական El Pais թերթը գրում է, որ սա պատմության մեջ Սահմանադրական դատարանի ամենաարագ կայացրած որոշումներից է։

Նոյեմբերի 9- ին Կատալոնիայի խորհրդարանն ընդունել է 2017 թվականին նահանգի անկախության հաստատման ծրագիրը։ Փաստաթղթում պաշտոնապես նշվում է «Կատալոնիայի որպես հանրապետություն անկախ պետականության ձեւավորման գործընթացի սկիզբը»։ Ծրագիրը նախատեսում էր Իսպանիայի կազմից դուրս գալ 18 ամսում։

Կարդացեք նաև

Back to top button