Քաղաքական խա՞ղ, թե՞ իմիտացիա


Աննա Նազարյան
«Ռադիոլուր»
Ներքաղաքական դաշտն են այսօր վերլուծել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանն ու ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Նրանք որոշ վերլուծություններ են արել կիրակի օրը տեղի ունեցած ընտրությունների մասին ու խոսել առաջիկա նախագահական ընտրություններից:
Ավանում անցած կիրակի տեղի ունեցած ընտրությունները պարզորշ վկայում են քաղաքական դաշտի փոշիացման մասին՛ վերլուծելով մեծամասնական ընտրակարգով կայացած ընտությունները՝ եզրակացրեցին նրանք։
«Էլիտան հետ է քաշվել, մի մասն էլ հեռացել է երկրից և մնացել է այն, ինչ մնացել է: Պլենտուսից ցածրերն են վեր բարձրացել»,- մեր իրականության մեջ անիմաստ է մեծամասնականով թեկնածություն առաջադրել կարծում է քաղ տեխնոլոգը:
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը ևս ժամանակին հետ քաշվեց ու քաղաքական դաշտում չի երևում, իր այդ քայլը նա բացատրեց անունը չփչացնելու ձգտմամբ: Ես արմունկներով ինձ համար ճանապարհ բացող չեմ ասաց։
«Ժամանակին ինձ համար անակնկալ էր, դա միակ իշխանափոխությունն էր Հայաստանում»,- նկատեց նա:
Իսկ ինչ է կատարվում քաղաքական դաշտում այսօր. քաղաքական խա՞ղ, թե՞ իմիտացիա: Կարեն Քոչարյանը դժվարանում է պատասխանել, հնարավոր և մեկը, և մյուսը, ասաց։
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը չբացառեց, որ առաջադրումների ավարտին մինչ այժմ ի հայտ չեկած ևս մեկ թեկնածու հայտնվի։
Եթե անգամ առաջադրվի ԲՀԿ առաջնորդը, դա Կարեն Քոչարյանի կարծիքով անակընկալ չի լինի, սակայն իրական անակնկալներ կարող են և հնարավոր է, որ լինեն ասաց: