- Մարդու իրավունքների կրթական ծրագրերը հիմնարար դեր են խաղում ժողովրդավարական և իրավական հասարակության կայացման գործում։ Դրանք նպաստում են յուրաքանչյուրի իրավագիտակցության բարձրացմանը, ձևավորում են հանդուրժողականություն, կանխարգելում խտրականությունը և հզորացնում քաղաքացիներին՝ պաշտպանելու սեփական և այլոց շահերը։ Ձեր կրթական ծրագրերն ի թիվս նշվածի՝ ի՞նչ այլ արժեքների ձևավորմանն են ուղղված։
- Ի՞նչ կրթական ծրագրեր է իրականացնում Ռաուլ Վալենբերգ ինստիտուտի հայաստանյան գրասենյակը, և որո՞նք են առաջնահերթությունները։
- Ձեր կրթական ծրագրերի թիրախային խմբերը թե՛ իրավաբաններն են, թե՛ լայն հասարակությունը։ Եկեք անդրադառնանք երկու խմբին էլ։ Ի՞նչ ընթացիկ ծրագրեր կառանձնացնեք իրավաբանների և ի՞նչ ծրագրեր՝ այլ մասնագիտությունների ներկայացուցիչների համար։
- Նշված ծրագրերն իրականացվում են ինչպես ավանդական, այնպես էլ ալտերնատիվ եղանակներով։ Խնդրում եմ ներկայացրեք ծրագրերի բնույթը և թե ինչպե՞ս կարող են հետաքրքրված անձինք դիմել։
- Դուք ունեք գործընկերների շրջանակ. որո՞նք են վերջիններս, և արդյո՞ք Ձեզ հետ նոր ծրագրերի առաջարկներով կարող են դիմել նոր գործընկերներ։
- Ձեր կրթական ծրագրերն ի՞նչ փոփոխություններ են առաջացնում հասարակությունում և անհատի կյանքում. արդյո՞ք դրանք չափելի են։
«Ձեր փաստաբանի» տաղավարում է Ռաուլ Վալենբերգ ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Լաուրա Միլնը։




