- Ինչպե՞ս է իրազեկված համաձայնության վերաբերյալ օրենսդրությունը մշակվել. Նյուրնբերգյան օրենսդրության (կամ էլ շատ ավելի վաղ ժամանակից) ստեղծումից մինչ ՀՀ Սահմանադրություն։
- Անդրադառնանք ոլորտային օրենսդրությանը։ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի համաձայն՝ մարդկանց բուժման նպատակով նախատեսված հետազոտությունները և փորձարկումները կարող են իրականացվել միայն նրանց իրազեկված գրավոր համաձայնության դեպքում: Խնդրում եմ ներկայացրեք՝ ի՞նչ ասել է իրազեկված համաձայնություն (որի հասկացությունը տրված է «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքում)։
- Արդյո՞ք բոլոր դեպքերում է պահանջվում իրազեկված համաձայնություն, թե՞ միայն մեծ ռիսկերի հնարավոր առկայության պարագայում, և ո՞ր դեպքերում են հնարավոր բացառություններ իրազեկված համաձայնությունից։
- Գործնականում հիվանդի իրազեկված լինելը ենթադրում է, որ վերջինս գիտի իր հիվանդության բնույթի մասին, բուժման ձևերի և մեթոդների մասին, որ նրան առաջարկվում է, այդ բուժման հետ կապված ռիսկերի մասին, տվյալ բուժման հնարավոր այլընտրանքների մասին, առողջանալու հեռանկարների մասին: Իսկ իրազեկված համաձայնությունը արդյո՞ք պարտավորեցնում է բժշկին որոշակի գործողությունների, օրինակ՝ հիվանդի հուզական վիճակը հաշվի առնելու պարտավորությունը և այլն։
- Իրազեկված համաձայնությունը նպաստում է սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու հիվանդի իրավունքի իրացմանը։ Մեզանում դա ավելի հաճախ սահմանափակվում է բուժաշխատողի կողմից հիվանդության շատ համառոտ ներկայացմամբ և համապատասխան ստորագրությամբ՝ առանց հետևանքների ու ռիսկերի ներկայացման։ Արդյո՞ք նշվածը բավարար է հիվանդի համար՝ իր կյանքի համար կարևոր որոշում կայացնելու նպատակով։
- Ի՞նչ հետևանքներ են առաջանում իրազեկված համաձայնության սկզբունքի խախտման դեպքում երկուստեք։
- Վերջերս ՀՀ-ն վավերացրել է Օվիեդոյի կոնվենցիան, համաձայն որի՝ առողջապահության ոլորտում միջամտությունը կարող է կատարվել բացառապես այն դեպքում, երբ դրա վերաբերյալ անձը տվել է ազատ և իրազեկված համաձայնություն։ Նախատեսվում է նաև, որ յուրաքանչյուր ոք իրավունք ունի ծանոթանալ իր առողջությանը վերաբերող տեղեկությանը։ Որքանո՞վ է մեր օրենսդրությունը լիովին համապատասխանում Օվիեդոյի կոնվենցիային։
«Ձեր փաստաբանի» տաղավարում իրավաբանական գիտությունների թեկնածու, դասախոս Վահե Թորոսյանն է։




