ԿարևորՀասարակություն

Հյուսիսային շրջաններում կարճատեւ անձրեւ. Երեւանի ամենաշոգ ու ամենազով հուլիսի 10- ը

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօրվանից մինչեւ հուլիսի 14- ը կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։

Քամին` հարավարեւմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաեւ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Արմավիրում, Արագածոտնի եւ Կոտայքի նախալեռներում hուլիսի 11-ի եւ 12-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-16մ/վ։

Օդի ջերմաստիճանը այսօր եւ վաղը կբարձրանա 6-8 աստիճանով։

Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ցերեկը կլինի 33- 35, երեկոյան`27- 29, գիշերը` 21- 23 աստիճան։

Մայրաքաղաքում ամենաշոգ հուլիսի 10-ն արձանագրվել է 2018 թվականին` 40.0°C, ամենազովը` 1958 թվականին` 12.0°C

Կարդացեք նաև

Back to top button